Լոս Անջելեսում կալանավորվել է Uber- ի վարորդը, որը բռնաբարել էր հարբած ուղեւորուհուն։ 46-ամյա Ալարիկ Սփենսերը օգտվել էր նրանից, որ իր ուղեւորուհին հարբած էր ու քնել էր մեքենայում։ Վարրդը սենյակ էր վարձակալել մոթելում, այնտեղ տարել աղջկան ու բռնաբարել նրան։ Այդ ընթացքում աղջիկն անգիտակից վիճակում է եղել։ Առավոտյան արթնանալով մոթելի սենյակում՝ նա ոչ մի կերպ չի կարողացել հասկանալ, թե ինչպես է հայտնվել այնտեղ, եւ այդ մասին հայտնել է ժամանած ոստիկաններին։ Տեսախցիկների միջոցով հաջողվել է գտնել հանցագործին, որը մինչ այդ բազմիցս դատված է եղել՝ թմրադեղերի առեւտրի համար։