Չինաստանում հաջողվել է փրկել 20 մարդու, որոնք հունիսի 24-ին Սիչուան նահանգում սողանքի հետեւանքով հայտնվել էին փլատակների տակ։ Այսպիսով փրկվածների ընդհանուր քանակը կազմել է 35 մարդ։
Այս պահի դրությամբ փրկարարներին հաջողվել է փլատակների տակից հանել 10 մարմին, եւս 73 մարդ անհետ կորած է համարվում։