Նյու Յորքի մետրոյում գնացքը գծերից դուրս է եկել, տուժել է 34 մարդ, նրանցից 17-ը հիվանդանոց է տեղափոխվել, սակայն կյանքին սպառնացող վնասվածքներ չկան։
BBC-ի փոխանցմամբ, գնացքը վթարային կանգառ է իրականացրել Հարլեմում 125-րդ փողոցի կայարանից ոչ հեռու,վնասելով ուղիները, ազդանշանային սարքավորումն ու թունելի պատը։ Միջադեպի պատճառները դեռ պարզ չեն, սկսվել է քննություն։