News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական միության Արեւելյան գործընկերության շրջանակներում իրականացվող EU4DIGITAL էլեկտրոնային առեւտրի ցանցի երկրորդ աշխատաժողովին, որն անցկացվել է հունիսի 6-ից 7-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ էլեկտրոնային առեւտրի, էլեկտրոնային լոգիստիկայի եւ թվային տրանսպորտային միջանցքների խթանման ճանապարհային քարտեզը, որի շրջանակում 2018-2020թթ. ընթացքում մի շարք գործընթացներ կիրականացվեն: Աշխատաժողովին մասնակցում էին Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, Անդրկովկասի հանրապետությունների պատվիրակությունները եւ փորձագետներ՝ Եվրոպական միությունից։

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը ներկայացրել է «ՀՀ արտաքին առեւտրի ազգային մեկ պատուհան» (trade.gov.am) պորտալի աշխատանքը՝ մանրամասն անդրադառնալով ներդրված համակարգերի եւ բաղադրիչների հնարավորություններին, ինչպես նաեւ տվյալ ոլորտում Հայաստանի ձեռք բերած փորձին. «Զարգացած մաքսային համակարգ ունեցող երկրներում միջազգային ճանապարհային փոխադրումների (TIR) գրքույկները փոխանակվում են էլեկտրոնային եղանակով: Այժմ աշխատանք է տարվում, որպեսզի առաջիկայում Հայաստանը նույնպես միանա համաձայնագրին՝ իրականացնելու գրքույկների էլեկտրոնային փոխանակում»: ՊԵԿ-ը մշակել է նաեւ նախնական հայտարարագրման համակարգ, որը դյուրացնում է ինչպես բիզնեսի, այնպես էլ մաքսային ծառայության աշխատանքը:

«Վրաստանի եւ Իրանի մաքսային մարմինների հետ համատեղ Հայաստանն էլեկտրոնային կառավարման համակարգերում տեղեկատվության փոխանակման մեխանիզմներ է ներդնում, ինչի շնորհիվ բիզնեսի ներկայացրած նախնական հայտարարագիրն արդեն հասանելի կլինի հարեւան երկրների գործընկերներին՝ հնարավորություն տալով սահուն եւ արագ իրականացնել արտաքին տնտեսական գործունեությունն ու մաքսային հսկողությունը»,-ներկայացրել է կոմիտեի ՏՏ վարչության պետը:

Միքայել Փաշայանն ընգծել է, որ ԵՏՄ անդամակցության շրջանակում Հայաստանի մաքսային ծառայության իրականացրած գործառույթները որեւէ կերպ չեն սահմանափակում այլ երկրների ու միությունների հետ ՀՀ համագործակցությունը. «ՊԵԿ-ի մշակած տեղեկատվական շտեմարանները կառուցված են այն տեսքով, որ հնարավորություն են տալիս Հայաստանին տեղեկատվություն փոխանակել ցանկացած երկրի հետ եւ դառնալ հյուսիս-հարավ ու հակառակ ուղղությամբ իրականացվող բեռնափոխադրումների տարանցիկ երկիր»:

EU4DIGITAL ցանցի համակարգող Վալերի Վիրկովսկին բարձր է գնահատել կարճ ժամանակում Հայաստանի գրանցած առաջընթացը՝ նշելով, որ նմանատիպ տնտեսություն ունեցող երկրների համար օգտակար կլինի ծանոթանալ եւ տեղայնացնել ՀՀ-ում կիրառվող մոտեցումներն ու լուծումները: Նա հայաստանյան օրինակը որակել է որպես արտաքին տնտեսական գործունեության շրջանակներում կիրառվող գործընթացների օպտիմալացման լավագույն մոդել, ինչպես նաեւ հույս հայտնել, որ Հայաստանը կշարունակի աշխատանքները տվյալ ոլորտում՝ ընդլայնելով էլեկտրոնային եղանակով տրամադրվող փաստաթղթերի եւ մատուցվող ծառայությունների  շրջանակը:

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է նաեւ մաքսային սահմանին տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարմանը նվիրված Համաշխարհային մաքսային կազմակերպության աշխատաժողովին եւ ցուցահանդեսին, որն այս տարի անցկացվում էր Թբիլիսիում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ