News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2016 թվականին Հայաստանի նախագահի աշխատակազմը 429 մլն դրամ է տնտեսել:  Այս մասին հունիսի 28-ին հայտարարեց նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը` ելույթ ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016 թվականի բյուջեի կատարողականի լսումներում: 

Նրա խոսքով` պետության ղեկավարի աշխատակազմը ընդամենը 4 մլրդ 618 մլն դրամ է ստացել, որից ծախսել է 4,2 մլրդ դրամ: «Ելք» դաշինքից պատգամավոր Մանե Թանդիլյանի` գործուղումների ծախսերին վերաբերող հարցին Գեւորգյանը պատասխանեց, որ 2016-ին 18 պաշտոնական այցերին հատկացվել է 579 մլն դրամ: Սակայն տարվա ընթացքում վերաբաշխումներ են կատարվել, եւ արդյունքում գումարը հասել է մինչեւ 663 մլն-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ