News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2016 թվականին Հայաստանի պետբյուջեն Եվրամիությունից շուրջ 27.5 մլն եվրո է ստացել։ Այս մասին հունիսի 29-ին հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ելույթ ունենալով 2016 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումներում։

Նրա խոսքով՝ ակտիվ էր ոչ միայն տեխնիկական օգնությունը, այլեւ քաղաքական օրակարգը։ Բանակցություններ են ընթացել Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ, որոնք հաջողությամբ ավարտվեցին 2017 թվականի սկզբին։ 2016 թվականի ընթացքում Երեւան են ժամանել բարձր մակարդակի մի շարք եվրոպական պատվիրակություններ, այդ թվում՝ ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին։

2017 թվականի հունվարին Հայաստանը դարձավ COSME ծրագրի մասնակիցը, որը կօգնի բարձրացնել մանր ու միջին բիզնեսի մրցունակությունը։ Հայաստանը մասնակցում է նաեւ եվրոպական մեկ այլ կարեւոր ծրագրի՝ Horizon-2020-ին, որն աջակցում է գիտական մշակումներին ու նախագծերին։ 

Վերջապես, 2017 թվականի սկզբին Երեւանն ու Բրյուսելը սկսեցին բանակցություններ վարել միասնական ավիաուղու շուրջ։ «Բանակցությունները հաջողությամբ են ընթանում»,- հավելեց Քոչարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ