News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս տարվա օգոստոսից Գյումրիում արդեն հասանելի կլինի երկրաբանական տեղեկատվական համակարգը, իսկ տարեվերջին` նաեւ Վանաձորում:  Այս մասին հունիսի 29-ին` կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: 

Նրա խոսքով` 2016 թվականին նախաձեռնվեց տարբեր ոլորտներում ճյուղային երկրաբանական տեղեկատվական համակարգերի ներդրման ծրագրի իրականացումը: Համակարգն արդեն ներդրված է Երեւանում: Կարապետյանը համապատասխան մարմինների ղեկավարներին հանձնարարեց եռամսյա ժամկետում ուսումնասիրել եւ Հայաստանի Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել գոյություն ունեցող թվային քարտեզագրման նյութերի մասին տեղեկությունները: Վարչապետը տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին նաեւ հանձնարարեց ապահովել համայնքների կողմից տեղեկությունների հավաքումը: Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների ու տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներ Աշոտ Մանուկյանին եւ Վահան Մարտիրոսյանին վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե նյութեր ներկայացնել իրենց սեփականության ներքո գտնվող կամ շահագործման տրված ենթակառուցվածքների մասին:

Վարչապետը Հայաստանի Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին հանձնարարեց նշված տվյալները ստանալու դեպքում 10-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկներ: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի օգտատերերն առաջարկներ ներկայացնեն, թե այս համակարգերում ինչն է պետք բարելավել: Այսօր Երեւանում ֆիզիկական կամ իրավաբանական անձը միանալու դեպքում կարող է այս համակարգից օգտվել եւ հասկանալ, թե տվյալ հասցեով էլեկտրաէներգիա, գազ, ջուր ստանալու ինչ հնարավորություն ունի»,- ամփոփեց Կարեն Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ