News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունը հունիսի 29-ին կայացած հերթական նիստում հավանության արժանացրեց Միջոցառումների ծրագրին, որը բխում է Դիլիջան առողջարանի զարգացման պատմամշակութային նախագծից եւ քաղաքի պատմական տարածքից, նրա առանձին հատվածների վերակառուցումից եւ դրանց օգտագործման հայեցակարգից: Որոշման նախագիծը ներկայացրեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Հիմնավորման համաձայն` Միջոցառումների ծրագիրը կդառնա Դիլիջանի պատմամշակութային յուրացման նախագծի մշակման ուղեցույցը: Սա թույլ կտա պատմամշակութային հուշարձանների եւ քաղաքի պատմական միջավայրի պաշտպանության խնդիրները համակարգել եւ կարգավորել` նպաստելով առողջարանի պատմական գրավչության աճին, նրա ակտիվ ներգրավմանը  տուրիստական երթուղիներին եւ տուրիզմի զարգացմանը, ինչպես նաեւ բնակչության զբաղվածության խնդիրների լուծմանը:

Պատմամշակութային յուրացման նախագիծը Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի բաղադրիչն է, որի համաձայն`  հեռանկարում կապահովվեն պատմամշակութային հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանման, նաեւ դրանց անվտանգ օգտագործման հնարավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ