News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Հրանտ Դինքին գնդակահարած Օգյուն Սամասթի անունով «Սամասթ» բրենդ է ստեղծվել: ԵԽԽՎ-ում այսօր՝ հունիսի 29-ին, մամուլը քաղաքական ազդեցություններից ազատելու, ինչպես նաեւ՝ լրագրողների ու լրատվամիջոցների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում մասնավորապես նշել է. «Ադրբեջանի քրեական օրենսգրքում «նախագահին վիրավորելու» քրեական հոդված է ավելացել, որը գործում է նաեւ Թուրքիայում, ինչպես նաեւ տեղեկացրել է, որ Հրանտ Դինքին գնդակահարած Օգյուն Սամասթի ընտանիքը դիմել է Թուրքիայի ապրանքանիշների գրանցման ինստիտուտ եւ ստացել են թույլտվություն՝ «Սամասթ» բրենդ գրանցելու համար։

Լրջագույն այս խնդիրը, որ ներկայացնում է մեր գործընկեր Ստեֆան Շեննախը, ընդամենը մեկ կամ երկու զեկույցի, մեկ կամ երկու քննարկման թեմա չի կարող լինել։ Մամուլը քաղաքական ազդեցություններից ազատելու, ինչպես նաեւ լրագրողների եւ լրատվամիջոցների հանդեպ բոլոր տեսակի ճնշումների խնդիրը ԵԽ անդամ որոշ երկրներում այսօր թիվ մեկ մարտահրավերներից է։ Այո, պարոն Շեննախ, դուք միանգամայն իրավացի եք, երբ արձանագրում եք, որ ԵԽ անդամ երկրները  ոչ միայն պետք է երաշխավորեն լրագրողների անվտանգությունն ու մեդիա ազատությունը, այլև պետք է պայքարեն բոլոր այն խոչընդոտների դեմ, որոնք կարող են առաջանալ հանրությանը ազատ և անկողմնակալ տեղեկատվություն տրամադրելիս։ Պարոն Շեննախ, դուք նաեւ ԵԽ անդամ Ադրբեջանի հարցով համազեկուցողն եք եւ ես կուզենայի, որ ձեր ամփոփիչ խոսքում ասեիք, թե ինչպե՞ս եք վերաբերվում Ադրբեջանի Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությանը, երբ «նախագահին վիրավորելու» քրեական  պատիժ սահմանվեց, եւ այսօր ադրբեջանական մամուլը ստիպված է աշխատել գրաքննության դամոկլյան այդ սրի ամենօրյա ռեժիմի տակ։ Ի դեպ, խորհրդարանին տեղեկացնեմ, որ Ադրբեջանի դատախազությունն առաջարկում է ավելի խստացնել նշված օրենքը եւ սահմանել քրեական առավել մեծ պատիժ՝ Ալիեւի եւ նրա ընտանիքի որեւէ անդամի հասցեին քննադատություն հնչեցնելու համար։ԵԽ-ն հանգիստ նայում է՝ ինչպես են Թուրքիայում եւ Ադրբեջանում սպանում լրագրողների. Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում

Թուրքիայում Հրանտ Դինքին գնդակահարած Օգյուն Սամասթի անունով «Սամասթ» բրենդ է ստեղծվել…

Թուրքիայում Հրանտ Դինքին գնդակահարած Օգյուն Սամասթի անունով «Սամասթ» բրենդ է ստեղծվել: ԵԽԽՎ-ում այսօր՝ հունիսի 29-ին, մամուլը քաղաքական ազդեցություններից ազատելու, ինչպես նաեւ՝ լրագրողների ու լրատվամիջոցների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում մասնավորապես նշել է. «Ադրբեջանի քրեական օրենսգրքում «նախագահին վիրավորելու» քրեական հոդված է ավելացել, որը գործում է նաեւ Թուրքիայում, ինչպես նաեւ տեղեկացրել է, որ Հրանտ Դինքին գնդակահարած Օգյուն Սամասթի ընտանիքը դիմել է Թուրքիայի ապրանքանիշների գրանցման ինստիտուտ եւ ստացել են թույլտվություն՝ «Սամասթ» բրենդ գրանցելու համար։

Լրջագույն այս խնդիրը, որ ներկայացնում է մեր գործընկեր Ստեֆան Շեննախը, ընդամենը մեկ կամ երկու զեկույցի, մեկ կամ երկու քննարկման թեմա չի կարող լինել։ Մամուլը քաղաքական ազդեցություններից ազատելու, ինչպես նաեւ լրագրողների եւ լրատվամիջոցների հանդեպ բոլոր տեսակի ճնշումների խնդիրը ԵԽ անդամ որոշ երկրներում այսօր թիվ մեկ մարտահրավերներից է։ Այո, պարոն Շեննախ, դուք միանգամայն իրավացի եք, երբ արձանագրում եք, որ ԵԽ անդամ երկրները  ոչ միայն պետք է երաշխավորեն լրագրողների անվտանգությունն ու մեդիա ազատությունը, այլև պետք է պայքարեն բոլոր այն խոչընդոտների դեմ, որոնք կարող են առաջանալ հանրությանը ազատ և անկողմնակալ տեղեկատվություն տրամադրելիս։ Պարոն Շեննախ, դուք նաեւ ԵԽ անդամ Ադրբեջանի հարցով համազեկուցողն եք եւ ես կուզենայի, որ ձեր ամփոփիչ խոսքում ասեիք, թե ինչպե՞ս եք վերաբերվում Ադրբեջանի Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությանը, երբ «նախագահին վիրավորելու» քրեական  պատիժ սահմանվեց, եւ այսօր ադրբեջանական մամուլը ստիպված է աշխատել գրաքննության դամոկլյան այդ սրի ամենօրյա ռեժիմի տակ։ Ի դեպ, խորհրդարանին տեղեկացնեմ, որ Ադրբեջանի դատախազությունն առաջարկում է ավելի խստացնել նշված օրենքը եւ սահմանել քրեական առավել մեծ պատիժ՝ Ալիեւի եւ նրա ընտանիքի որեւէ անդամի հասցեին քննադատություն հնչեցնելու համար։

Քրեական օրենսգքի նույն տխրահռչակ հոդվածը գործում է նաեւ Թուրքիայում, որտեղ լրատվամիջոցների եւ լրագրողների հանդեպ բացահայտ վհուկների որս է սկսված։ Այս պահին Թուրքիայում հետաքննություն է սկսվել «CNN Turk» հեռուստաալիքի ղեկավարության հանդեպ` նախագահ էրդողանի հասցեին որոշ արտահայտություններ ընդամենը մեջբերելու համար։  Վերջերս Եվրոպայի Խորհրդում մամուլի ազատության վերաբերյալ հատուկ քննարկման ժամանակ ՄԻԵԴ-ի փոխնախագահը եւս նշեց, որ Եվրոպայի խորհրդի երկրների մեջ խոսքի ազատության ամենավատթար վիճակը Թուրքիայում և Ադրբեջանում է, արձանագելով, որ Եվրոպայի Խորհուրդը չի կարող հանգիստ նայել, թե ինչ են անում Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները։ Սակայն, իմ անկեղծ տպավորությամբ, առ այս պահը Եվրոպայի Խորհուրդը հանգիստ նայում է, թե ինչպես են Թուրքիայում եւ Ադրբեջանում հետապնդում, ահաբեկում, սպառնում, սպանում լրագրողների՝  իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու համար։ Ի դեպ, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ Ադրբեջանը  մամուլի ազատության 2017թ-ի ինդեքսում 180 երկրների ցանկում զբաղեցնում է  162-րդ տեղը, որպես անազատ երկիր: Ավելին, հաշվի առնելով  լրատվամիջոցների եւ լրագրողների հանդեպ խորացող ահաբեկումներն ու խոչընդոտները,  ՛՛Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը  պահանջում է ստեղծել ՛՛Լրագրողների անվտանգության հատուկ ներկայացուցչի՛՛ պաշտոն, որը կգործի  ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարին կից: Խորհրդարանին տեղեկացնեմ նաեւ, մամուլի ազատության ողբալի վիճակ ունեցող Թուրքիայում կարծես թե որոշել են հերոսացներ լրագրողասպաններին, եւ ըստ թուրքական «Ռադիկալ» օրաթերթի, «Ակօս» թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքին գնդակահարած Օգյուն Սամասթի հարազատները դիմել են Թուրքիայի ապրանքանիշների գրանցման ինստիտուտ եւ ստացել են թույլտվություն՝ «Սամասթ» բրենդ գրանցելու համար։ Ահա այսպես։ Ուստի, ես առաջարկում եմ նաեւ, որ մամուլի հարցերով զբաղվող Վեհաժողովի մեր հանձնաժողովում հատուկ աշխատանքային խումբ ստեղծվի՝ ուսումնասիրելու Ադրբեջանում եւ Թուրքիայում մեդիա ոլորտում տիրող տագնապալի իրավիճակն ու լրագրողների հանդեպ  բռնությունները։

Եւ ուզում եմ ելույթս ավարտել ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւի խոսքերով՝ «Ադրբեջանում դեֆորմացվել է ճշմարտությանը ծառայելու լրագրողական գլխավոր սկզբունքը»։ Կարծում եմ, մեր հաջորդ քայլը պետք է լինի ԵԽ անդամ կոնկրետ երկրներում Ստեֆան Շեննախի զեկույցում բարձրացված մտահոգությունների լրջագույն ուսումնասիրությունը եւ խիստ կոնկրետ հակաքայլերի ձեռնարկումը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ