Արցախի հիմնախնդրի շուրջ ոչ մի փաստաթուղթ չի կարող ստորագրվել՝ առանց պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության։ Այս մասին հունիսի 30-ին հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ 2016 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ունեցած ելույթում։
«Այս մասին ասվում է Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր գրասենյակում պահվող բանակցային փաստաթղթերում»,- հավելեց նա։