News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Զենքի երկխոսության» պարագայում մենք պետք է առավելագույնս չափավոր լինենք։ Այս մասին հուլիսի 5-ին «ՆԱՏՕ-ն՝ Վարշավայից Բրյուսել. բարեփոխումներ Հայաստանի անվտանգության ոլորտում» միջազգային գիտաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց  Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին՝ պատասխանելով ադրբեջանական կողմի երեկվա սադրանքների վերաբերյալ հարցին։

Դեսպանը հղում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներին։ «Նրանք կոչ են արել վերադառնալ հարցի խաղաղ քննարկմանը։ Մենք ուրիշ ի՞նչ կարող ենք ասել։ Ամբողջ արեւմտյան աշխարհն ընդգծեց՝ խնդրում ենք, բոլոր լուծումները գտեք խաղաղության հիման վրա»,- նշեց Նովակովսկին։

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, որ Արցախի պաշտպանության նախարարությունը տեսագրություն է հրապարակել, որտեղ երեւում է, որ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ադրբեջանական կողմը, դեսպանն ասաց. «Զենքի երկխոսության» պարագայում մենք պետք է հնարավորինս չափավոր լինենք։ Քանի որ ընդամենը մեկ բառը կարող է լուրջ վտանգ պարունակել. վտանգ ոչ թե դեսպանների հաջորդ ընթրիքի, այլ սովորական մարդկանց կյանքի համար։ Դիվանագետների մեկնաբանությունները պետք է հնարավորինս չափավոր լինեն»։ 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասում է. «Հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ  զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արեւելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաեւ 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով՝ հակառակորդն ունի կորուստներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ