News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտոնական, հավասարապես նաեւ ոչ պաշտոնական կառույցները վաղուց առաջնորդվում են խեղաթյուրման, կեղծման, փաստերի եւ հայտարարությունների աղավաղման մեթոդով: Նրանցից ետ չեն մնում նաեւ ադրբեջանական լրատվամիջոցները` տարբեր գերատեսչությունների փոխանցմամբ ակտիվորեն ապատեղեկատվություն տարածելով:

Այս անգամ, սակայն, ադրբեջանական մամուլի ներկայացուցիչները չափից ավելի հեռու են գնացել` փորձելով բացահայտ ապատեղեկատվությունը որպես «փաստեր» ներկայացնել:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ի երեկոյան ադրբեջանական կողմը հերթական սադրանքին է դիմել` գնդակոծելով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակի դիրքերը, այդ թվում` թուրքական արտադրության հրթիռային կայանքներից: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ղարաբաղյան կողմը ստիպված էր պատասխան միջոցառումներ ձեռնարկել: Փոխհրաձգության ընթացքում  զոհվել են ադրբեջանական Ալխանլու գյուղի 2 բնակիչներ` 2-ամյա երեխա եւ տատիկ: Դեռեւս հարցական է` ողբերգական պատահարը ղարաբաղյան կողմից արկի ընկնելու հետեւանք էր, թե Ադրբեջանի ԶՈւ-ն ինքն է սեփական գյուղը գնդակոծել Լեռնային Ղարաբաղին մեղադրելու համար:

Ղարաբաղյան կողմը նախկինում եւս բազմիցս հայտարարել է, որ սադրանքների ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի իշխանություններն են կրում: Առավել եւս, որ Ադրբեջանում ռազմական ղեկավարությունը ռազմական օբյեկտները տեղակայում է գյուղերի տարածքներում կամ դրանց անմիջական մեձակայքում` քաղաքացիական բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելով: Միեւնույն ժամանակ, բանակը թույլ չի տալիս բնակչությանը գյուղերից հեռանալ` նրանց ավելի վատ դրության մեջ դնելով:

Հուլիսի 4-ի իրադարձություններից հետո ադրբեջանական կողմն իրեն հատուկ հիստերիկ հնչերանգով փորձեց բոլոր հայտարարությունները որպես Հայաստանին ուղղված ուղղակի մեղադրանք ներկայացնել: Գայթակղվելով` ադրբեջանական լրատվամիջոցները մտացածին հաղորդագրություններ տարածեցին:

Վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչին` լրատվամիջոցները նախ հայտնեցին,որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը «հետաքննություն է սկսում», այնուհետեւ հայտնեցին, որ դեսպան Կասպրշիկը «այցելել է 2-ամյա Զահրայի եւ նրա տատիկի զոհվելու վայրը»:

NEWS.am-ը պաշտոնական հարցմամբ ԵԱՀԿ քարտուղարություն դիմեց` հարցնելով, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ տեղեկությունները: Կասպրշիկի վարչության պաշտոնական պատասխանում հաղորդվում է, որ «Ադրբեջանական կողմի խնդրանքով եւ հետեւելով դեսպան Կասպրշիկի ցուցումներին, որը Վիեննայում է Մինսկի խմբին տեղեկացնելու նպատակով, հուլիսի 5-ին գյուղ է մեկնել գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մեկ դաշտային օգնական, միեւնույն ժամանակ մյուս օգնականը միջադեպի հետեւանքով տուժած հակառակ կողմ է ուղեւորվել, շփման գծի հատված: Գրասենյակը հետաքննություն կատարելու մանդատ չունի, սակայն 2 դաշտային օգնականները կարողացել են իրավիճակին տեղում ծանոթանալ»:

Պատասխանից ակնհայտ է, որ դեսպան Կասպրշիկը Ալխանու գյուղ չի այցելել, ինչպես փորձում են ներկայացնել ադրբեջանական լրատվամիջոցները: Ավելին` գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հետաքննություն չի սկսել, ինչպես պնդել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը: Ի գիտություն Հիքմեթ Հաջիեւի` հենց ադրբեջանական կողմն է հրաժարվում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումից: Ի տարբերություն Բաքվի` Երեւանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պնդում են համապատասխան մեխանիզմների ներդրման հարցը: Այս եւ սրան նման միջադեպերը, իսկ ավելի շատ ադրբեջանական կողմի արձագանքը, որը ողբերգությունից չի խորշում հանուն հակահայկական հիստերիայի խորացման, ակներեւորեն ցույց են տալիս, որ միջադեպերը հրահրողին ձեռնտու է գոյություն ունեցող իրավիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ