News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հալեպի հայկական թաղամասում փակումից չորս տարի անց նորից բացվել է բացօթյա սրճարան։

Հալեպի Հայկական միության սրճարանը, որը գտնվում է Միդան թաղամասում, բացվել է հունիսին, կառավարական զորքերի կողմից քաղաքի ազատագրումից վեց ամիս անց, հայտնում է AFP-ն։

«Այստեղ լինելն ասես երազ լինի։ Ամեն անգամ, երբ այստեղ եմ գալիս, աչքերիս չեմ կարողանում հավատալ։ Մենք ինքներս մեզ ասում ենք ՝ եթե սրճարանը նորից բացվել է, ուրեմն այստեղ նորից մարդիկ կգան»,- ասում է այցելուներից մեկը՝ Թալինե Մինասյանը։

Հոդվածում նշվում է, որ Հալեպում հայկական մեծ համայնքի կար։ Սակայն հիմա քաղաքում ընդամենը մոտ 10 հազար հայ է մնացել, քանի որ հազարավոր հայեր մեկնել են Հայաստան, հարեւան Լիբանան կամ էլ նույնիսկ ԱՄՆ, Կանադա ու Եվրոպա։ «Միդանը գրեթե ամայացել էր։ Շատ ընտանիքներ են հեռացել»,- պատմում է Թալինեն։ Թալինեի ամուսինը մտադիր է այստեղ նորից բացել անվադողերի խանութ ։

Ինչպես նշում է ատամնաբույժ Հարություն Կախվեդյանը, սրճարանի բացումը նշանակում է երջանիկ օրերի վերադարձ։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Լիբանան, սակայն ինքը մնացել է Հալեպում։ Բարդ ժամանակներում նա նույնիսկ օգնել է բուժել վիրավորներն հայկական կենտրոնում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ