News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի իրավիճակը կարող է լարվել, քանի որ հակառակորդը որպես կենդանի վահան է արդեն օգտագործում երեխաներին եւ կանանց: Այս մասին հուլիսի 8-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայդուկ» ջոկատի շտաբի պետ, գնդապետ, Արցախյան պատերազմի մասնակից Վիտյա Հակոբյանը:

Նրա խոսքով` նրանք թաքնվում են երեխաների, կանանց, խաղաղ բնակչության թիկունքում: «Եթե Ադրբեջանը կարծում է, որ այս պատճառով մենք չպետք է կրակենք եւ կրակետը ոչնչացնենք, ապա մեծապես սխալվում է: Մենք մշտապես պետք է զգոն լինենք, քանի որ գործ ունենք անկանխատեսելի եւ վախկոտ հակառակորդի հետ: Մեր բանակն իր պարտականությունները հրաշալի է կատարում: Մենք մշտապես պետք է ամրապնդենք մեր բանակը»,- նշեց Վիտյա Հակոբյանը:

Գնդապետն այնուհետեւ շարունակեց, որ «ազգ բանակ» հասկացությունը պետք է բարձր մակարդակով իրականացվի: «Մենք չենք կարող հայրենիքին դավաճանել, մենք չենք կարող հողը դավաճանել, սակայն պետք է հիշենք, որ հողեր կան, որոնք պետք է ազատագրել»,- ընդգծեց Վիտյա Հակոբյանը:

Դիմելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին` նա խորհուրդ տվեց խելք հավաքել եւ հասկանալ, որ հայերն իրենցից ոչ մի բան չեն նվաճել: «Մենք մեր հողերն ենք ազատագրել: Նրանք դա ցանկանում են, թե ոչ, պետք է այս մտքի հետ հաշտվեն»,- ամփոփեց Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ