News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ազգային անվտանգության հիմա արդեն լուծարված նախարարության նախկին հզոր ղեկավար Էլդար Մահմուդովը կարող է կանգնել դատարանի առաջ։

 Vesti.Az-ի փոխանցմամբ, Բաքվի ռազմական տրիբունալն ավարտել է գործերը Ադրբեջանի ԱԱՆ քննչական բաժնի նախկին ղեկավար Վուսալ Ալեկպերովի դեմ։ Դատարանը մեղադրյալին 12 տարվա ազատազրկման է դատապարտել ու նրան զրկել գնդապետի կոչումից։ Բացի դրանից դատարանը որոշել է առգրավել մեղադրյալի ունեցվածքը՝ հօգուտ տուժած ձեռներեց Ակիֆ Գուրբանովի։

Բաքվի ռազմական դատարանը դատախազություն է ուղարկել միջնորդություն նախկին նախարար Էլդար Մախմուդովի ու ԱԱՆ քննչական բաժնի ղեկավար Մովլան Շիխալիեւի դեմ քրեական գործ հարուցելու մասին՝ տուժածների բողոքների հիման վրա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ