News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայում Գրականագետների կենտրոնական տանը հրաժեշտ են տվել հայտնի մեդիամենեջեր եւ բլոգեր Անտոն Նոսիկին, որը վախճանվել է հուլիսի 9-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նոսիկը հայտնի լրատվական կայքերում խմբագիր է աշխատել, եղել է «Ռամբլերի» եւ SUP ընկերության բլոգների ծառայության նախկին մենեջերը։ Անտոն Նոսիկը մահացել է 51 տարեկանում, սրտի կանգի հետեւանքով։

Երեքշաբթի Գրականագետների կենտրոնական տան մոտ Նոսիկին հրաժեշտ տալու համար բազմաթիվ մարդիկ էին հավաքվել։ Ամենուր Նոսիկի լուսանկարներն էին, հնչում էր նրա սիրելի երաժշտությունը։

Հրաժեշտի արարողությունը սկսել է Հրեական համայնքների դաշնության ներկայացուցիչը։ «Այդ մարդն անում էր այն, ինչ անհրաժեշտ է։ Նրա սկզբունքները կյանքում ամենաճիշտն էին։ Նա պարզապես անում էր, ինչ անհրաժեշտ է»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ