News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շվեդիայի պատգամավորների ներկայացրած հայցն ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի 2015-2016 թվականների զեկույցի վրա, ինչպես նաեւ Թուրքիայում մարդու իրավունքների կազմակերպությունների հաղորդած տեղեկությունների վրա: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտարարեց հայցի հեղինակներից Կարլ Շլիտերը:

Հիշեցնենք, որ շվեդ պատգամավորները Թուրքիայի նախագահին մեղադրում են ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների մեջ: Ավելի վաղ հաղորդվել է, որ ձախ եւ կանաչների կուսակցության պատգամավորների խմբի հայցը վերաբերում է երկրի հարավ-արեւելքում քրդերի եւ թուրքերի միջեւ հակամարտությանը:

Ի պատասխան հարցին` իրենք արդյոք քննարկե՞լ են ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությամբ դեպքերը, Կարլ Շլիտերը նշեց, որ իրենց բողոքը հիմնած է անկախության եւ էթնիկ պատականելության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների վրա, չնայած ամենահաճախակի դեպքերը եղել են քրդերի կատմամբ:

«Ինչ վերաբերում է պատմական ցեղասպանությանը, որը գլխավորապես առնչվում է հայերին, Թուրքիան  պետք է դադարի հերքել եւ ճշմարտությունը ճանաչի, որպեսզի միջազգային հանրության հարգանքը վայելի»,- կարծում է Շլիտերը:

Նրա տեսակետի հետ համաձայն է հայցի մյուս նախաձեռնող, պատգամավոր Ռիքսդագա Աննիկա Լիլեմետսը: «Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցին, ես կցանկանայի հղում կատարել Շվեդիայի խորհրդարանի 2010 թվականի մարտի 11-ի որոշմանը: Մենք լիովին աջակցում ենք այդ որոշմանը»,- հայտարարել է նա:

2010 թվականի մարտին Շվեդիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ է ընդունել բուռն բանավեճերից հետո: Օրինագիծը, որը շրջանառության նեջ էր դրված դեռեւս 2008 թվականի աշնանից, նախաձեռնել էին ընդդիմադիր 3 կուսակցություններ` սոցիալ-դեմոկրատները, կանաչները եւ ձախերը: Օրինագիծն ընդունվել էր 131 կողմ ձայներով, դեմ էր քվեարկել 130 պատգամավոր:

Շլիտերի խոսքով` Թուրքիան պետք է անցյալի հետ հաշտվի, որ հնարավորություն ունենա աշխատանքային հարաբերություններ հաստատել իր հարեւանների հետ, եւ համոզվի, որ այս իրադարձությունները կրկնելու միտքը երբեք չի վերադառնա: «Ահա թե ինչու ենք մենք այսօր այդքան մտահոգված, որ, ըստ երեւույթին, այդպես էլ չի հաջողվել անցյալից դասեր քաղել»,- ամփոփեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ