News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ Պետական դուման ուրբաթ կքննարկի Հայաստանի հետ 2016 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագրի վավերացման օրինագիծը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Համաձայնագիրը եւ կից հավելվածը որոշում են ՌԴ-ի եւ Հայաստանի զորքերի միավորված խմբավորման դերը, կազմավորման, տեղակայման եւ կիրառման կարգը: Նշվում է, որ միավորված խմբավորումը նախատեսված է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար:

«Միավորված խմբավորումը կազմում են կողմերի զինված ուժերի կառավարման մարմինները եւ զորքերը (ուժերը), ինչպես նաեւ այլ զորքեր, ռազմական կազմավորումներ եւ կողմերի մարմինները, որոնք տարածաշրջանում տեղակայվում են անմիջական ագրեսիայի սպառնալիքի կամ պատերազմական ժամանակաշրջանում` հնարավոր ագրեսիան ետ մղելու համար, եւ ծրագրված են ընդհանուր հրամանատարության ներքո կիրառելու համար` ըստ միասնական մտահղացման եւ ծրագրի»,- նշված է պարզաբանման մեջ: Համաձայնագրի իրականացման իրավասու մարմիններն են ՌԴ եւ ՀՀ պաշտպանության նախարարությունները, որոնք միավորված խմբավորման կազմը որոշում են ռազմաքաղական իրադրության հիման վրա եւ հաշվի առնելով պոտենցիալ սպառնալիքների ուղղությունները:

Սահմանվում է, որ միավորված խմբավորման կիրառման ծրագրումը խաղաղ ժամանակ կատարվում է կողմերի ԶՈւ գլխավոր շտաբների համատեղ հրահանգների հիման վրա: «Կիրառման ծրագիրը մշակվում է հրամանատարության եւ օպերատիվ խմբի կողմից, որն առանձնացվում է Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազայի կազմից, որը հաստատում են կողմերի ԶՈւ գլխավոր շտաբների պետերը»,- նշված է օրինագծի պարզաբանման մեջ:

Միավորված խմբավորման հիմնական խնդիրներին են վերաբերում ՌԴ եւ Հայաստանի դեմ զինված հարձակման (ագրեսիայի) անմիջական նախապատրաստման բացահայտումը եւ դրա ետ մղումը, երկու երկրների պետական սահմանի ցամաքի հատվածի պաշտպանությունը` պատասխանատվության հաստատված սահմաններում, օդատիեզերական տարածքում ՌԴ եւ ՀՀ պետական սահմանների պաշտպանությանը մասնակցությունը, ինչպես նաեւ երկու երկրների զորքերի եւ տարածաշրջանում տեղակայված առանձնապես կարեւոր օբյեկտների հակաօդային պաշտպանությանը մասնակցությունը:

Միավորված խմբավորման կառավարման համար ստեղծվում է միավորված հրամանատարություն: Միավորված խմբավորման տեղակայման եւ կիրառման որոշումն ընդունվում է ՌԴ եւ ՀՀ ԶՈւ-երի գերագույն հրամանատարների հետ համատեղ: Սահմանվում է, որ պայմանագիրը կնքված է  5 տարի ժամկետով` հետագա 5 տարիներին ավտոմատ երկարացնելու հնարավորությամբ: «Համաձայնագրի իրականացումը լիովին համապատասխանում է ՌԴ շահերին, կնպաստի երկու պետությունների անվտանգության ամրապնդմանը եւ դաշնային բյուջեից լրացուցիչ հատկացումներ չի պահանջի»,- նշված է կից փաստաթղթերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
Ամենաշատ