News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին Փարիզում Բաստիլի օրվա տոնակատարության հետ կապված ընդունելության համար: Նա նշել է, որ իր համար մեծ պատիվ էր Ամերիկան ներկայացնել Բաստիլի օրվան նվիրված շքերթին:

Թրամփը հայտնել է, որ Մակրոնի հետ հանդիպումների ընթացքում քննարկել են առեւտրի, պաշտպանության եւ անվտանգության հարցերը:

Twitter-ի իր միկրոբլոգում Թրամփը նաեւ հիշել է անցյալ տարվա հուլիսի 14-ին Նիսում ահաբեկչության զոհերին:

AP-ն հայտնում է, որ շքերթին մասնակցելուց հետո ԱՄՆ նախագահը տիկնոջ հետ Ֆրանսիայից հեռացել է: Հանդիպման արդյունքներով Սպիտակ տան հայտարարության մեջ նշված է, որ Ֆրանսիան կարեւոր դերակատարում ունի ԱՄՆ-ում անկախության ձեռքբերման հարցում, եւ 2 երկերները առավել մասնական են, քան երբեւէ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ