News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի գործով սկսած նախաքննության առաջին իսկ օրերից չի եղել իրավական պատշաճ ընթացակարգ, սրանով իշխանությունը մեկ խնդիր  է լուծում՝  լռեցնել «Սասնա ծռերին» եւ նրանց փաստաբաններին, որպեսզի չխոչընդոտեն նախապես մշակված սցենարով դատավարության իրականացմանը: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասնա ծռեր»  խմբի գործով փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Նա ընդգծեց, որ դատական իշխանությունը եւ նրա հետեւում կանգնած իշխանությունը մտահոգված են, որ «Սասնա ծռերը» դատարանը կարող են օգտագործել  քաղաքական հայտարարություններ անելու համար, ուստի գործադրում են ցանկացած միջոց նրանց լռեցնելու համար: 

Բանախոսն անդրադարձավ մասնավորապես դատական նիստերի ընթացքում տեղի ունեցած անօրինականություններին.. «Դատավորը զրկում է ապստամբներին եւ փաստաբաններին արտահայտվելու հնարավորությունից, անհասկանալի իրավիճակներ ստեղծելով՝  խոչընդոտում փաստաբանների մուտքը դատարան, դատաքննություն իրականացնում առանց նրանք մասնակցության, անհիմն սանկցիաներ կիրառում: Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ փաստաբաններից յուրաքանչյուրի համար կան գրված պատրաստի դատական սանկցիաներ: Պաշտպանի նկատմամբ դատական սանկցիա կիառելու համար 2 ժամ ընդմիջում հայտարարելը անհասկանալի է, կարող էր լինել 15-20 րոպե, տպավորություն է, որ ընմիջումներն անհրաժեշտ են զանգեր ստանալու, դիրքորոշում ճշտելու, անելիքներ հստակեցնելու համար: Օրենքով նիստը հետաձգելու որեւէ պայմանի չեն համապատասխանում»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ պետությունը դատավարության համար մեծ ռեսուրսներ է ծախսում՝ (անվտանգության միջոցներ, ոստիկանական հատուկ ծառայություն), ուստի պետք է միջազգային կազմակերպություններին ցույց տան՝ իբրեւ դատեր են անում, բայց բովանդակազուրկ դատերի բացահայտման դեպքում միջազգային հանրության արձագանքը կլինի խիստ, իսկ Հայաստանի վարկանիշը կընկնի: 

Նրա խոսքով, իշխանությունը եւ վարույթ իրականացնող մարմինը, նախապես որոշված սցենարով առաջնորդվելով, նախաքննությունն ու դատաքննությունն օգտագործում են «Սասնա ծռերի» արարքը իրավական դաշտ տեղափոխելու նպատակով, սակայն «Սասնա ծռերի» գործողությունը պարզապես ապստամբություն էր, որն ուղղված էր ՀՀ-ում ժողովրդաիշխանության հաստատմանը:

«Նրանք ստիպված էին դիմել այդ քայլին, որը սահմանված է նաեւ միջազգային բազմաթիվ իրավական փաստաթղթերով, այդ թվում նաեւ մարդու իրավունքների միջազգային հռչակագրով, որ եթե բռնատիրությունը հնարավոր չի փոխել ընտրական ճանապարհով կամ քաղաքացիական այլ ակտիվ գործողություններով, յուրաքանչյուր ոք ոչ միայն իրավունք ունի, այլեւ պարտավոր է դիմել ապստամբության»,- ասաց պաշտպանը:

Նրա կարծիքով, դատավարությունը դեռ երկար կշարունակվի: «Շատ երկար կտեւի դատավարությունը, գործի մեծածավալ լինելու պատճառով, անգամ եթե որոշեն, որ հանրային պաշտպաններով են աշխատելու, կամ հեռացնելու են ապստամբներին: Բայց «Սասնա ծռերը» լիահույս են, որ ի կատար են ածելու իենց նպատակները, ոչ մի բանտախուց նրանց գաղափարները չի փոխելու: Իրենք անձամբ են նշել, որ այդ գաղափարի կրողն են լինելու»,- ասաց Պապիկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ