News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի բնակչուհի Շարլին Հաթսոնը 60 օր ժամկետով ազատազրկման է դատապարտվել՝ ոստիկանությանը կեղծ հաղորդում տալու համար: Հուլիսի 6-ին Հաթսոնը հայտնել է իր ավտոմեքենայի առեւանգման մասին՝ հայտարարելով, որ իրեն է մոտեցել զինված ծանոթուհին ու վերցրել մեքենան: Այդ պահին ավտոմեքենայում է եղել նրա 16-ամյա խորթ որդին:

Ամբողջ նահանգում երեխաների առեւանգման մասին Amber Alert ազդանշան է տրվել, բայց ավելի ուշ պարզվել է, որ հայտարարությունը կեղծ է եղել: Արդյունքում կինը 36 ամսվա ազատազրկման է դատապարտվել եւ 220 դոլարի չափով տուգանքի:  

Ըստ Usa.one-ի՝ ոստիկանությունում պարզել են, որ իրականում նախօրեին Հաթսոնը մեքենան ընկերուհուն է տվել՝ Քանդեյս Ջոնսոնին, իսկ հետո վերջինը հրաժարվել է վերադարձնել ավտոմեքենան: Պարզվել է նաեւ, որ ոչ մի 16-ամյա պատանի գործի հետ առնչություն չունի: Հաթսոնը ձերբակալվել է, իսկ նրա մեքենան գտել են Սան Բերնանդինոյում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ