News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իմ ասածը չի նշանակում, որ այդ դատախազներն այսօր կամ վաղը որեւէ քայլ չեն կատարի կոռուպցիոն դրսեւորումների ուղղությամբ: Այս մասին, Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում իր արած հայտարարությանը, թե դատախազական համակարգում կոռուպցիոն երեւույթների ռիսկայնությունը զրոյացված է:

«Իսկապես համարձակ հայտարարությանը նախորդել են համարձակ քայլեր: Ի՞նչն է ինձ թույլ տալիս գալ այդպիսի հետեւության: Ընդհանուր առմամբ կոռուպցիայի մթնոլորտի նվազեցման կարեւոր պայմանը այդ երեւույթի նկատմամբ բացարձակ անհանդուրժողականությունն է եւ հայտնաբերման դեպքում պատասխանատվության անխուսափելիությունը: Այս երկուսը մեզ հաջողվել է դատախազական համակարգում ապահովել»,-ասաց նա:

Արթուր Դավթյանը նշեց, որ համակարգում գործում է 337 դատախազ. «Իմ ասածը չի նշանակում, որ այդ դատախազներն այսօր կամ վաղը որեւէ քայլ չեն կատարի այդ ուղղությամբ, բայց իմ ասած երկու գործոնների առկայությունը նրանց համար լուրջ խնդիր պետք է ստեղծի յուրաքանչյուր դեպքում նժարի վրա դնել եւ պարզել, թե այս քայլին գնալու դեպքում ինչ է իրենց սպասվում: Սա լուրջ զսպող գործոն է»:

Նա նշեց նաեւ, որ որոշակի վերահսկողական մեխանիզմներ են մշակել, որոնք թույլ են տալիս հայտնաբերել դատախազի կողմից ապօրինի որոշումները, դրսեւորած վարքագիծը:

Գլխավոր դատախազի խոսքով, ինքը կվերահսկի իր ենթակա դատախազներին, նրանք՝ իրենց ենթականերին եւ այդպես մինչեւ ամենաներքեւի օղակներ:

Հարցին, թե վստահո՞ւմ է իր դատախազներին, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Թույլ տվեք ասել, որ վստահելը չի նշանակում չստուգել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ