News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Ամերիկացի ֆոտոլրագրող Օլիվեր Դոյլը ներկայացրել է լուսանկարների շարք՝ նվիրված Գյումրիում կործանարար երկրաշարժի հետեւանքներին։

Լուսնակարիչը լուսանկարներ է արել Գյումրիի տարբեր անկյուններում՝ հանդիպելով բնակիչների հետ, ովքեր դեռ տնակներում են ապրում։ BBC-ի հոդվածում նշվում է, որ տնակներում դեռ հարյուրավոր մարդիկ են ապրում, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո աղետի գոտու վերակառուցումը բարդացել էր։ Սակայն շեշտվում է, որ ճիշտ ուղղությամբ կարեւոր քայլեր են իրականացվում։

Դոյլը նաեւ լուսանկարել է Գյումրիի ծայրամասում գտնվող Մուշ ու Անի բնակելի համալիրները, որտեղ վերաբնակեցվել են տնակների բնակիչները։ 

Դոյլի լուսանկարները պատմում են հասարակ մարդկանց կյանքի մասին՝ կոշկակար Հովհաննեսի, ժամագործների, մսագործի, ում խանութը աշխատում է մարդաշատ առեւտրային կենտրոնում, որը բաց էր մնացել վերանորոգման ժամանակ։

Սակայն, լուսանկարչի խոսքով, իրեն ամենից շատ ապշեցրել է իր լուսանկարների հերոսների առատաձեռնությունն ու բարությունը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news