News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանը վճռականորեն դեմ է եղել ու դեմ է ԱՄՆ-ի ու Թայվանի միջեւ ռազմական կապերի ու պաշտոնական շփումների ցանկացած ձեւերի։ Այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը՝ մեկնաբանելով ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված՝ ազգային պաշտանության մասին օրինագիծը 2018 ֆինանսական տարվա համար, հայտնում է «Սինհուան»։

Ըստ այդ փաստաթղթի՝ ԱՄՆ պնախարարը պետք է Կոնգրեսին ներկայացնի զեկույց՝ ԱՄՆ-ի ու Թայվանի ռազմանավերի այցելությունների փոխանակության իրականացման հնարավորության գնահատականով։

Լու Կանը «բացասական» է անվանել օրինագծի համապատասխան դրույթները ու հայտնել է, որ դրանք «լրջորեն խախտում են մեկ Չինաստանի քաղաքականությունը ու չին- ամերիկյան համատեղ երեք հաղորդագրություններում ամրագրված սկզբունքները ու իրենից ներկայացնում է միջամտություն Չինաստանի ներքին գործերին»։ «Մենք ամերիկյան կողմին համառորեն կոչ ենք անում լիարժեք գիտակցել օրինագծի այդ դրույթների վնասակարությունն ու կանխել դրա ընդունումը, չվնասելու համար երկկողմանի համագործակցության շահերին»,- ասել է Լու Կանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ