News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության բանակցային ճանմապարհով խաղաղ կարգավորման օգտին և շնորհակալ է Ռուսաստանին այդ խնդրի լուծմանը նպաստելու համար: Այս մասին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, որի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը պետական այցով գտնվում է ՌԴ-ում, տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունը։

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին աջակցության և ԵԱՀԿ Մինսկի խմբում այն մոտեցման համար, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով լուծելուն: Մենք գտնում ենք, որ այլընտրանքներ չկան: Եվ մենք պետք է հարցը լուծենք բացառապես խաղաղ ճանապարհով, երկխոսության ճանապարհով, քննարկման ճանապարհով, այն մոտեցումների ճանապարհով, որոնք վայել են քաղաքակիրթ պետություններին»,- ասել է Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ հուլիսի 4-ին Արցախի նկատմամբ կրկին իրականացվել է սադրանք։ Նրա խոսքով՝ ամենացավալին այն է, որ ռմբակոծությունից տուժում է խաղաղ բնակչությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ