News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եգիպտոսը պնդում է, որ չորս արաբական երկրների կողմից Կատարին ներկայացված բոլոր պահանջները պետք է կատարվեն։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեխ Շուկրին՝ իր քուվեյթցի գործընկեր շեյխ Սաբախ ալ Խալիդ ալ Սաբախի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Reuters-ը։

Նա նշել է, որ Եգիպտոսը հանձառու է այն պահանջների ցանկին, որոնք ներկայացվել են Կատարին ու Դոհայի դեմ պատժամիջոցների շարունակմանը։ Նրա խոսքով Կահիրեի համառությունը պայմանավորված է նրանով, որ Կատարը ձգձգում է գործընթացը, նաեւ չորս երկրների խնդիրների նկատմամբ ուշադրության բացակայությամբ։ Նա նշել է, որ ճգնաժամի կարգավորելու միակ միջոցն այն է, որ Կատարը կատարի բոլոր պահանջները , որոնք ներառում են «Մուսուլման եղբայրներին» աջակցության սահմանափակումը, «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության փակումը, երկրում թուրքական ռազմակայանի փակումն ու Իրանի հետ կապերի կրճատումը։

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Եգիպտոսը խզել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ ու ներկայացրել են 13 պահանջ, որոնց կատարման դեպքում կդիտարկեն հարաբերությունների վերականգնումը։ Կատարը այդ պահանջներն անվանել է ոչ իրատեսական։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ