News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եթե Հայաստանն իրավական պետություն լիներ, «Սասնա ծռերի» «ապստամբությունը» չէր լինի: Այս մասին հուլիսի 18-ին հայտարարեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ ելույթ ունենալով «Համակարգային անպատժելիությունը որպես քրեական արդարադատության մարտահրավեր» թեմայով հասարակական քննարկման ընթացքում, որը կազմակերպել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը:

Նրա խոսքով՝ 2013 թվականից սկսած Հայաստանում անընդհատ քաղբանտարկյալներ կան, որը կապված է երկրի քաղաքական ճգնաժամի հետ: Ըստ իրավապաշտպանի՝ Շանթ Հարությունյանի եւ նրա համախոհների դեպքում քաղաքակիրթ երկրներում կարող էին վարչական պատասխանատվության ենթարկել, այլ ոչ թե 8 տարվա ազատազրկման: «Մարդկանց ծեծել դատարանի դահլիճո՞ւմ: Ես տեղյակ չեմ՝ համաշխարհային պատմության մեջ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ»,- հավելեց Իշխանյանը

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին դատական նիստի ժամանակ ոստիկաններից մեկը ամբաստանյալներից Արեգ Կյուրեղյանին թույլ չի տվել փաստաբանին գրություն փոխանցել: Դրան հետեւել է ամբաստանյալի եւ ոստիկանի միջեւ սկսված վեճը, ոստիկանները դատարանի դահլիճից դուրս են բերել Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին եւ Սմբատ Բարսեղյանին: Ավելի ուշ Կյուրեղյանի եւ Ավետիսյանի, նաեւ  2 այլ ամբաստանյալների՝ Արայիկ Խանդոյանի եւ Գագիկ Եղիազարյանի փաստաբանները հայտարարել են, որ ոստիկանները դատարանի նկուղում ծեծել են իրենց պաշտպանյալներին: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ հունիսի 29-ին ՀՀ օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են Մխիթար Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին եւ Գագիկ Եղիազարյանին ու գրանցել են, որ նրանց մարմիններին վնասվածքներ են եղել, որոնք համապատասխանում են ծեծելու մասին նրանց պնդումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ