News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչեւ 2018 թվականը Եվրասիական տնտեսական միությունում բնական մորթուց ապրանքների մակնշման նախագծի իրականացման ժամկետը երկարաձգելու մասին օրենք է ստորագրել։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավաբանական տեղեկատվության պաշտոնական կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

2015-2016 թվականների փորձնական ծրագրի համաձայնագրի իրականացման համաձայն՝ մակնշման ենթակա են բնական մորթուց հագուստները եւ հագուստի պարագաներն ու այլ իրերը։ Նշվում է, որ նման ապրանքների շրջանառությունը փորձնական ծրագրի անդամ երկրներում առանց մակնշման արգելվում է (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, ՌԴ)։

Համաձայնագրի իրագործման հիմնական նպատակն է փորձնական ծրագրի անդամ երկրների տարածքում կեղծված եւ անորակ արտադրանքի տարածումը կանխելը, ինչպես նաեւ ապրանքների առանձին խմբի շրջանառության նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելը։

ԵՏՄ անդամ երկրները համաձայնել են համաձայնագրի ժամկետը 2017 թվականի հունվարի 1-ից երկարաձգել մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ