News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պլաստիկի արտադրության առաջին տեխնոլոգիաների ի հայտ գալուց հետո մարդկությունը հասցրել է պատրաստել մոտ ութ միլիարդ տոննա պլաստիկ ու դրա երկու երրորդը հիմա աղբանոցում է գտնվում ու Համաշխարհային օվկիանոսի մակերեսի «աղբաշերտում», հայտնում է ՌԻԱ Նովոստին;

«Պլաստիկի տեսակների մեծ մասը միկրոբներից չի քայքայվում, դրա համար էլ այդ ամբողջ աղբը մեզ ուղեկցելու է հարյուրավոր, եթե ոչ հազարավոր տարիներ»,- ասել է Յեննա Յամբեկը՝ Ջորջիայի համալսարանից։

Այսօր Երկրի աղբանոցում տարեկան մոտ 300 մլն տոննա պլաստիկ աղբ է հայտնվում, որի մեծ մասը չի քայքայվում ու մնում է գրեթե նույն վիճակում՝ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր տարիներ։ Պլաստիկի շատ մասնիկներ հայտնվում են Համաշխարհային օվկիանոսի ջրերում, որտեղ նեթափանցում են ձկների ու թռչունների ստամոքսներ ու դառնում դրանց մահվան պատճառ։

Փորձագետների հաշվարկներով, հիմա Երկրի վրա մոտ 6․3 մլրդ տոննա պլաստիկ աղբ կա, որի զանգվածը հարյուրամյակի կեսերին կկրկնապատկվի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ