News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: 

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ առիթն օգտագործելով՝ Արցախի նախագահը նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ եւ իր գոհունակությունը հայտնելով Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ հաստատված փոխգործակցության արդյունքներից՝ ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանն, իրոք, ուրույն եւ կարեւոր դերակատարում ունի Արցախի կյանքում, ինչն առանձնակի է գնահատվում արցախահայության կողմից: Կարեւորելով նաեւ Արցախի շրջանների հետ Երեւանի վարչական շրջանների սերտ համագործակցությունը, Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ դրանք եւս կհասնեն այն մակարդակին, ինչպիսին է Երեւանի եւ Ստեփանակերտի փոխգործակցությունը:

«Արցախի հետ հարաբերությունների ամրապնդման ծրագրերը Ձեր մշտական ուշադրության կենտրոնում են, ինչն իսկապես գնահատելի է, պարոն քաղաքապետ: Բոլորս ենք տեսնում, թե որքան սերտ է Երեւանի եւ Ստեփանակերտի երկուստեք փոխգործակցությունը, որի շրջանակում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել ու կոչվում: Լիահույս եմ, որ նույն ակտիվությունը կփոխանցվի նաեւ Երեւանի վարչական շրջանների եւ Արցախի շրջանների միջեւ հարաբերություններին: Համոզված եղեք, որ Արցախում բարձր են գնահատում Երեւանի հետ սերտ համագործակցությունը, ու վստահ եմ, որ Դուք եւ Ձեր թիմն այսուհետ եւս, հետեւողականորեն կշարունակեք ձեր կարեւոր ներդրումն ունենալ Արցախի շարունակական զարգացման եւ հզորացման գործում», - նշել է Բակո Սահակյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ շնորհավորանքի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին շնորհավորել է Բակո Սահակյանին Արցախի խորհրդարանում` մեծամասնության քվեարկությամբ երկրի ղեկավարի բարձր պաշտոնը ստանձնելու առթիվ` մաղթելով քաջառողջություն եւ հաջողություններ՝ ի բարօրություն Արցախ աշխարհի եւ ի շահ արցախցիների:

Այնուհետ Երեւանի քաղաքապետը Արցախի Հանրապետության նախագահին ընդհանուր գծերով ներկայացրել է Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ ստորագրված համաձայնագրով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ու իրականացվող ծրագրերի ընթացքը եւ վստահեցրել, որ նախանշված բոլոր ուղղություններով առաջիկայում եւս աշխատանքները կլինեն շարունակական:

«Համոզված եղեք, պարոն նախագահ, որ մենք իրոք առանձնակի ենք կարեւորում Արցախի հետ կապերի ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը, որը ինչպեսեւ նշեցիք, իսկապես, բավականին արդյունավետ զարգացումներ է գրանցում: Եվ վստահեցնում եմ Ձեզ, որ մեր բոլոր ծրագրերը լինելու են շարունակական, ավելին, մեր առանձնակի ուշադրության կենտրոնում է լինելու համեմատաբար խոշոր ծրագրերի ու մասշտաբային նախաձեռնությունների կյանքի կոչումը, որոնք իրենց հերթին նպաստելու են Արցախի դինամիկ զարգացմանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել է, որ պատասխանատուները նույն նվիրումով շարունակելու են անել հնարավորը՝ հայկական երկու պետությունների զարգացման ու առաջընթացի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ