News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի բուհերը պատշաճ մակարդակի մասնագիտական կրթություն չեն տալիս: Այս մասին հուլիսի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հասարակական քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արեւիկ Անապիոսյանը:

Նրա խոսքով՝ մի քանի հեղինակավոր ֆակուլտետների շնորհիվ հայկական բուհերն ընդամենը լուծում են իրենց ֆինանսական խնդիրները: «Ինչո՞ւ, օրինակ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում թափուր տեղեր չեն լինում: Մենք եւս մի քանի համալսարաններ ունենք, որոնց մի քանի ֆակուլտետներում երբեք թափուր տեղեր չեն լինում»,- ասաց Անապիոսյանը:

Նշենք, որ Հայաստանի պետական բուհերի վճարովի բաժիններում թափուր տեղերի խնդիրն առաջացել է դրանց համար բանակից հետաձգելը չեղարկելուց հետո: Երբ այն սկսեցին տրամադրել միայն անվճար տեղերում ընդունված ուսանողներին (որոնք պետությունն աննշան թվով է հատկացնում), բուհերը, փաստորեն, ստացան վճարովի տեղերն անսահմանափակ մեծացնելու հնարավորություն: Ահա եւ դրանցում էլ ամեն տարի թափուր տեղերն ավելանում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ