News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան սարսափելի բանտ է, որտեղից գրեթե բոլորն ուզում են փախչել: Այս մասին «Արեւելք»-ին տված հարցազրույցում նշել է 3,5 տարի բանտում անցկացնելուց հետո բանտից փախած թուրքահայ մտավորական, գրող, բառարանագետ, գործարար Սեւան Նշանյանը:

«Բոլորն են բանտարկված: Չգիտեմ՝ ինձ նմա՞ն են մտածում թե չէ՞, բայց երբ մարդկանց հետ մոտիկից  խոսես, հիմնական մասն այն մտայնությունն ունի, որ այդ երկիրն ապրելու տեղ չէ, անկարելի է: Թուրքիան սարսափելի բանտ է:

Շատ մարդկանց հետ եմ ծանոթացել այս երեք տարվա մեջ, շատերի հետ եմ խոսել, գրեթե բոլորն էլ նման մտքեր ունեն: Շատերն են ունենում նման ցանկություններ, բայց շատ դժվարություններ ունեն՝ լեզու չգիտեն, դրամ չունեն, գաղափար չունեն՝ ուր գնալ եւ ինչ անել: Բայց երբ որ մի ճամբա գտնեն, հաստատ մի ձեւով կգնան՝ Եվրոպա, Ավստրալիա, Աֆրիկա, Հայաստան, Սիրիա»,նշել է նա:

Անդրադառնալով Թուրքիայում իշխանական ռեժիմին, նա ընդգծել է. «Կարծում եմ, որ Թայիփ Էրդողանի ռեժիմը, շատ ավելի երկար չի կարող շարունակել իր գործը: Կառավարությունը վաղ թե ուշ գնալու է, բայց դրանից հետո ի՞նչ կլինի երկրում՝ այդ է հարցը: Ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ կլինի հետո, որովհետեւ Թուրքիայի համակարգը տեղից շարժվել է, ցնցվել է, եւ հեշտ չէ կրկին վերականգնել, տեղը դնել»:

Նիշանյանը հույս է հայտնել, որ Թուրքիայի իշխանությունները իրեն վերադարձնելու փորձեր չեն անի. «Ընդհանրապես, ուզեցին, որ հեռանամ: Ինձ ասացին՝ չխոսես, բայց ես խոսելու եմ: Շատ են խնդրել, որ չխոսեմ, բայց ես ասել եմ՝ այդպիսի բան մի սպասեք ինձնից, խոսելու եմ»:

Ինչ վերաբերում է թուրքական բանտերի վիճակին, Նիշանյանը նշել է. «Ուտելիքի ընտրություն շատ չկար, սահմանափակ էր: Բայց միշտ փորձում էի ինչ-որ մի կենսակերպի հետեւել, հատկապես անցյալ տարվա բանտում (ութ բանտ եմ փոխել) մարզանքով էի զբաղվում, օրական կես ժամ վազում էի, այդտեղ համակարգիչ էլ էին տվել, գրում էի, օրական յոթ-ութ ժամ կանոնավոր գրում էի, աշխատում էի: Իսկ վերջին մեկ տարում խախտվեց այդ ամենը, նախ համակարգիչ չունեի, եւ խուցը, որտեղ մնում էի, շատ-շատ փոքր էր, եւ այդ փոքր խցում քսան հոգի էինք: Աներեւակայելի փոքր տարածք էր, որտեղ այդքան հոգով էինք: Ահագին դժվար էր:

Անպատկերացնելի ձեւով խիտ են բնակեցված բանտերը: Եվ դրա պատճառով բանտարկյալները կրկնակի սթրես են ապրում: Ճնշումը շատ ուժեղ է, եւ բոլորը սպասում են, որ այս առումով պայթյուն պիտի լինի, քանի որ այդպես հնարավոր չէ շարունակել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ