News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Գերմանիային առաջարկել էր Թուրքիայում կալանքի մեջ գտնվող գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին փոխանակել 2 թուրք նախկին գեներալների հետ, որոնք Գերմանիայում ապաստան էին խնդրել անցյալ տարվա հեղաշրջման փորձից հետո, հինգշաբթի հայտնել է Bild տաբլոիդը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին:

Փետրվարին Ստամբուլում կալանավորվել էր թուրքական ծագմամբ գերմանացի լրագրող Դենիզ Յուջելը, որը հանգեցրել է Բեռլինի եւ Անկարայի հարաբերությունների լարվածությանը: Մերկելն Անկարայից պահանջել էր Յուջելին ազատել եւ պահպանել լրատվամիջոցների ազատությունը, Էրդողանն ի պատասխան հայտարարել էր, թե զարմանք է հարուցում լրագրողի աջակցությամբ հանդես գալու կանցլերի փորձը, որն ահաբեկչության մեջ է մեղադրվում:

Պարբերականի տեղեկություններով՝ Էրդողանը մի քանի շաբաթ առաջ է հանդես եկել գերմանացի լրագրողին նախկին գեներալների հետ փոխանակելու առաջարկով: «Մենք, իհարկե, չենք կարող նման գործարքի գնալ»,- պարբերականին ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ մի խումբ խռովարարներ 2016 թվականի հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել: Հիմնական դիմակայությունը ծավալվել էր Անկարայում եւ Ստամբուլում: Զոհվել է ավելի քան 240 թուրք քաղաքացի, ավելի քան 2 հազար մարդ վնասվածքներ է ստացել, խռովությունը ճնշվել է: Խռովությունից հետո Թուրքիայում կալանավորվել է ավելի քան 50 հազար մարդ, աշխատանքից ազատվել կամ հեռացվել են 140 հազար պետական ծառայողներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ