News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանը պարտադիր պետք է ստորագրի այդ համաձայնագիրը, բայց պարտադիր չի մասնակցել։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից այսօր հավանության արժանացած «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։

Նրա խոսքով, այդ համաձայնագրով, Հայաստանը պարտավորվում է տիեզերքը խաղաղ օգտագործել, «չզավթել լուսինը»:

Կատակ-հարցին՝ հնարավո՞ր է մի օր լուսինը զավթե՞նք, Վ.Մարտիրոսյանը հումորով պատասխանեց. «Ի՞նչ իմանամ, կարող է` օրը գա, հնարավորություն ունենանք… լուսին մեկնելու»:

Հարցին, թե մի ժամանակ արբանյակ ունենալու ծրագիր կար, հիմա ի՞նչ փուլում է, նախարարը պատասխանեց, որ համագործակցությունը շարունակվում է «Ռոսկոսմոսի», չինական ու եվրոպական ընկերությունների հետ. «Տեսնենք, համատեղ արբանյակ ունենալու բանակցություններն ընթացքի մեջ են, դա մեծ ծրագիր է, որը պահանջում է մեծ ֆինանսավորում: Դա թույլ կտա ծառայություն մատուցել եւ կապի ոլորտում, եւ ունենանք մեր պաշտպանական խնդիրները»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ