News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նուբարաշենի գերեզմանոցի 900 տոննա եւ Հայաստանի 24 պահեստների թունաքիմիկատների ոչնչացման համար ռուս փորձագետ, «Գազաանալիտիկ համակարգեր» կազմակերպության ղեկավար Սերգեյ Կարաբաշեւը առաջարկում է ռուսական արտադրության բարձր ջերմաստիճանային շարժական տեխնոլոգիան, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Տեխնոլոգիան ներկայացվել է ՀՀ բնապահպանության նախարարությանը:

Ըստ Սերգեյ Կարաբաշեւի` +ժամում 100 տոննա եւ 500 տոննա հզորությամբ ռուսական արտադրության բարձր շարժական տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է տեղում ոչնչացնել 1-ին եւ 2-րդ դասի վտանգավորության թափոններ:

Սերգեյ Կարաբաշեւը Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հրավերով, որը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացնում է «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում եւ կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտված տարածքների աղտազերծում`քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ