News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պաշտոնյաներ կուղարկի Կատարի դատախազություն՝ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին Վաշինգտոնի ո Դոհայի միջեւ համաձայնագրի շրջանակում ,հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Համաձայնագիրը ստորագրվել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Դոհա կատարած այցելության ժամանակ, անցած ամիս։ Համաձայնագրի մանրամասները չեն հրապարակվում, սակայն արեւմտյան պաշտոնյաները, որոնք ծանոթ են այդ փաստաթղթին, ասում են, որ այն սահմանում է այն քայլերը, որոնք Կատարը պետք է ձեռնարկի մինչեւ տարեվերջ, այդ թվում ԱՄՆ ԱՆ երկու պաշտոնյաների տեղակայումը Կատարի դատախազությունում։ Այդ պաշտոնյաներն աշխատելու են կատարցիների հետ՝ ահաբեկչության ֆինանսավորմանը վերաբերող գործերի շուրջ։ Բացի դրանից Կատարը պետք է արգելի ահաբեկչության հետ կապերի մեջ կասկածվող անձանք ուղեւորությունները, ապահովի նրանց ակտիվների սառեցումը։ Համաձայնագիրը նշում է ահաբեկչության միջազգայնորեն համաձայնեցված սահմանումը՝ առանց որոշակի խմբեր հիշատակելու։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ