News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախագահ Բակո Սահակյանի վերընտրությունը անսպասելի չէր: Այս մասին հուլիսի 21-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ամբողջ հարգանքով հանդերձ, համարձակվում եմ ասել, որ Բակո Սահակյանը լուրջ մրցակիցներ չուներ: Եվ ընդհանրապես ընտրությունների արդյունքները միանգամայն կանխատեսելի էին»,- պարզաբանեց քաղաքագետը: Խոսելով Ադրբեջանի արձագանքի մասին՝ փորձագետը նշեց, որ այն նույնպես կանխատեսելի էր: «Բնականաբար, Ադրբեջանը հերթական անգամ այն չճանաչեց, ինչն ընդհանրապես նույնպես հարկ էր սպասել»,- եզրափակեց Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանարապետությունում անցումային շրջանի համար նախագահական ընտրություններ են կայացել: Նա ընտրվել է խորհրդարանի հատուկ նիստի ժամանակ: Գաղտնի քվեարկության արդյունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանը 28 ձայն է ստացել: Ընտրություններն ընթացել են 2017 թվականի փետրվարի 20-ին ընդունված նոր Սահմանադրության համաձայն, որով նախատեսվում էր կառավարման կիսանախագահական համակարգից նախագահականին անցում: 2020 թվականից հետո համաժողովրդական ընտրություններ կանցկացվեն, եւ նախագահը կընտրվի 5 տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ