News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Հույսի Ավան 2-րդ թաղամասում 2016թ. հունիսի 30-ին տեղի  ունեցած վիճաբանության ժամանակ 16-ամյա Հայկ Ասիրյանի սպանության գործով մեղադրյալ Ռոբերտ Սահակյանը Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 16 տարվա ազատազրկման:

Անչափահաս Հայկ Ասիրյանի սպանության  մեջ մեղադրվում է նրա հարեւան Ռոբերտ Սահակյանը: Ըստ մեղադրական եզրակացության, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսիններ` Սահակ Ասիրյանի եւ Քրիստինե Մուրադյանի անձնական կյանքին միջամտելու, նրանց նորմալ հարաբերությունները խաթարելու եւ Սահակ Ասիրյանի հետ վեճ հրահրելու խուլիգանական դրդումներով Սահակ Ասիրյանին հրավիրել է առանձնազրույցի`հետաքրքրվելով թե ինչու չի պատժում կնոջը իր հետ տարիներ առաջ ինտիմ հարաբերություններ ունենալու համար: Ռոբերտ Սահակյանը իր կողմից ապօրինի կրած սառը զենք հանդիսացող զինվորական սվին-դանակով հարվածել է` Սահակ Ասիրյանին պաշտպանելու նպատակով իր թիկունքից մոտեցած Հայկ Ասիրյանի սրտին, որի արդյունքում Հայկ Ասիրյանը մահացել է: Դրանից հետո նույն դանակով հարվածել է եղբորը պաշտպանելու նպատակով իրեն մոտեցած Անդրանիկ Ասիրյանին` պատճառելով վերջինի առողջությանը, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ռոբերտ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Սպանությունը եւ  235-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի Հույսի Ավան 2-րդ թաղամասում 2016թ. հունիսի 30-ի գիշերը տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով մահացել է 16-ամյա Հայկ Ասիրյանը:  Կտրած-ծակած վերքերով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն  են տեղափոխվել 16-ամյա Հայկ Ասիրյանը, նրա եղբայր 28-ամյա Անդրանիկ Ասիրյանը եւ 26-ամյա Ռոբերտ Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ