News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

66-ամյա Գոհար Դունամալյանը ծոռնուհու՝ 4-ամյա Գոհարիկի հետ բնակվում է Սպիտակի ծայրամասային թաղամասերից մեկում: Ինչ-ինչ պատճառներով փոքրիկի խնամքը մնացել է միայնակ կնոջ ուսերին: 25.000 դրամ թոշակով, սակայն, տատիկը չի կարողանում հոգալ անհրաժեշտ նվազագույն ծախսերy:

Գոհար Դունամալյանը ծնունդով Լեռնային Ղարաբաղից է: Մասնակցել է արցախյան պատերազմին, երկու անգամ ստացել տարբեր աստիճանի վիրավորումներ ու ստացիոնար բուժման կուրս անցել զինվորական հոսպիտալում:

Նա փոքրիկ Գոհարիկի հետ Արցախում է եղել նաեւ ապրիլյան պատերազմի օրերին: Առողջական խնդիրներ ունեցող երեխայի մոտ վիճակն ավելի է սրվել ռումբերի պայթյուններից վախենալու հետեւանքով:

Կինն ստիպված եկել է Հայաստան ու սկսել բնակության վայր փնտրել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: Երկար փնտրտուքներից հետո նախորդ տարեվերջին ապաստանել է քաղաքի բնակարաններից մեկում:

«Շատ վատ պայմաններում ենք ապրում: Ես ժամանակին մեր երեխաներին պաշտպանելու համար մասնակցել եմ Ղարաբաղյան պատերազմին, բայց հիմա ինքս ինձ այնքան անպաշտպան եմ զգում»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց տիկին Գոհարը:

Ընտանիքը սննդի, հագուստի, ֆինանսական աջակցության կարիք ունի: Պատերազմին մասնակցած ազատամարտիկը խնդրում է օգնել թոռնիկին մեծացնելու հարցում:

Գոհար Դունամալյանին աջակցել ցանկացողները կարող են զանգահարել 077020445 հեռախոսահամարով:

Տպել
Ամենաշատ