News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պենտագոնը Պակիստանին ռազմական փոխհատուցումներ չի վճարելու 2016 ֆինանսական տարվա համար։ Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթթիսը Կոնգրեսին հայտնել է, որ Իսլամաբադը չի ձեռնարկել բավականաչափ միջոցառումներ Հակկանի ցանցի դեմ, հայտնում է Reuters-ը։

«Այս պահին միջոցներ չեն կարող փոխանցվել Պակիստանի կառավարությանը, քանի որ նախարարը չի կարող հաստատել, որ Պակիստանը բավականաչափ միջոցառումներ է ձեռնարկել Հակկանի ցանցի դեմ՝ ազգային պաշտպանության մասին օրենքի պահանջներին համաձայն»,- ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ադամ Սթամփը։

Հակկանի ցանցը Աֆղանստանում գործող ահաբեկչական կազմակերպություն է, որը գործում է Թաիլբանի հետ միասին ու պարտիզանական պայքար է մղում կառավարության ու ՆԱՏՕ-ի ուժերի դեմ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ