News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան Գերմանիային է փոխանցել ահաբեկչությանն աջակցելու մեջ կասկածվող 680 գերմանական ֆիրմաների ցանկը։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Գերմանիայի անվտանգության ծառայություններում իր աղբյուրը։

Zeit թերթը հուլիսի 19-ին հայտնել էր այն մասին, որ Թուրքիայի կառավարությունը Գերմանիայի իշխանություններին է փոխանցել այն անձանց ու ընկերությունների ցանկը, որոնք Անկարան կասկածում է ահաբեկիչներին աջակցելու մեջ։ Այդ ցանկում 68 անուն ու անվանում էր, այդ թվում Daimler գործարանն ու BASF քիմիական կոնցեռնը։ Պարբերականի տեղեկություններով, թուրքական կողմը համարւոմ է, որ դրանք կապեր ունեն Ֆեթուլահ Գյուլենի շարժման հետ, որին Անկարան մեղադրում է ահաբեկչության ու պետհեղաշրջման փորձի մեջ։

Սակայն հուլիսի 20-ին Թուրքիայի փոխվարչապետ Մեհմետ Շիմշեկը հերքել էր այդ հրապարակումը։

«Տեղեկությունները, որոնք տարածվել են լրատվամիջոցներում, այն մասին, որ Թուրքիան հետաքննություն է իրականացնում Daimler-ի ու BASF-ի նկատմամբ, հորինված են»,- գրել էր նա իր Թվիթերում։ «Մենք ողջունում ենք գերմանացի ներդրողներին»։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ