News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու համար տնտեսական ու քաղաքական հիմքեր չկան։ Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀԿ-ի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

Անդրադառնալով «Ելք» դաշինքից ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի հայտարարությանը՝ ԵՏՄ-ից կազմից Հայաստանի դուրս գալու անհաժեշտության մասին, Արմեն Աշոտյանը նկատել է, որ դա «Ելք» դաշինքի հայտարարությունը չէ։ «Առանձին պատռտգամավորներ կարող են տեսակետ արտահայտել։ Ես մտադիր չեմ մեկնաբանել առանձին պատգամավորների հայտարարությունները, դա մեկ պատգամավորի տեսակետն է, այլ ոչ թե խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժի»,- նկատել է ԱՐմեն Աշոտյանը։

Նա վստահ է, որ ԵՏՄ-ն տնտեսական համագործակցության ձեւաչափ է, որն իհարկե ունի աշխարհքաղաքական բնույթ։ «Փոքր երկրները մրցունակ չեն աշխարհում, եթե չեն կարող ազատ տնտեսական հարաբերություններ ունենալ ավելի լայն ձեւաչափերով»,- ասել է Աշոտյանը՝ հավելելով, որ ԵՄ-ում չեն սպասում ոչ միայն մեզ, այլեւ այն երկրներին, որոնք ասոցացման մասին համաձայնագրեր են ստորագրել, օրինակ Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ