News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քուվեյթի իշխանությունները Լիբանանի կառավարությանն ուղարկել են բողոքի նոտա՝ «Հըզբոլահ» շիա շարժման գործողությունների հետ կապված, որն ավելի վաղ դատարանի վճռով ճանաչվել է կապակցված ահաբեկչության համար դատապարտված բջիջի հետ, հայտնում է KUNA քուվեյթական պաշտոնական գործակալությունը։

Գործակալությունը, վկայակոչելով Լիբանանում Քուվեյթի դեսպան Աբդել Ալ  ալ -Քինաիին, հայտնել է, որ Քուվեյթը կոչ է արել լիբանանյան կառավարությանը այսուհետ խոչընդոտել շարժման «նման ոչ վայելուչ գործողություններին» ՝ հաշվի առնելով, որ դրա ներկայացուցիչները  Լիբանանի նախարարների կաբինետի կազմում են։ Դեսպանը միաժամանակ նշել է, որ Քուվեյթը ձգտում է «պահպանել ու զարգացնել եղբայրական հարաբերություններ» Լիբանանի հետ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ