News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նախնական տվյալներով՝ Հայաստանում առաջին կիսամյակում միջին ամսական անվանական աշխատավարձը հասել է 187.322 դրամի (387 դոլարից պակաս), եւ տարեկան կտրվածքով ավելացել... 1.3%-ով: Սակայն գնաճն ավելի դանդաղ տեմպ է արձանագրել՝ նշված ժամանակահատվածում կազմելով խորհրդանշական 0.5%: Արդյունքում իրական աշխատավարձը մեկ տարվա ընթացքում աճել է 0.8%-ով: Թվում է՝ աննշան աճ է, բայց, ամեն դեպքում, դրական ցուցանիշ է:

Հաշվի առնելով թիրախային գնաճը՝ ընթացիկ տարում անվանական աշխատավարձի աճը գնահատվում է 3.7%: Ներկայում, առաջին կիսամյակի համեստ արդյունքների ֆոնին, այս ցուցանիշին հասնելը որոշ չափով դժվար է պատկերացնել:

Ընտանիքների 2015 թվականի բյուջետային հետազոտությունների տվյալներով (անցյալ տարվա ցուցանիշները դեռեւս հրապարակված չեն)՝ բնակչության եկամուտներում աշխատավարձի մասնաբաժինը կազմում է 55%: Բայց հաշվի առնենք մեկ կարեւոր հանգամանք. եկամտի բարձր մակարդակ ունեցող ընտանիքները, որպես կանոն, հրաժարվում են մասնակցել հետազոտություններին: Հասկանալի է, որ չափազանց բարձր եկամուտը հազվադեպ կարող է վարձու աշխատանքի արդյունք լինել: Այդ պատճառով աշխատավարձի մասնաբաժինը կարող է պաշտոնական ցուցանիշից պակաս լինել:

Իսկ եթե եկամուտների մակարդակը դիտարկենք ըստ խմբերի, որոնցից յուրաքանչյուրը կազմում է բնակչության ընդհանուր թվի 10%-ը, ապա պատկերն այսպիսին կլինի. «ամենաաղքատ» ընտանիքների պարագայում ընդհանուր եկամուտներում աշխատավարձի մասնաբաժինը միջինը կազմել է 10%-ից պակաս: Եվ, ըստ ամենայնի, աշխատավարձի չափն այստեղ հեռու է 187 հազար դրամի միջին ցուցանիշից: Այս խմբում մեծ է կենսաթոշակների եւ նպաստների մասնաբաժինը՝ 48%: Ամենայն հավանականությամբ, այս ցուցանիշներն ավելի մոտ են իրականությանը, քան «ամենահարուստների» խմբի պարագայում:

Հասկանալի է, որ «աղքատ» ընտանիքներին բնորոշ է սննդի համար հատկացվող ծախսերի մեծ մասնաբաժինը: Այնպես որ՝ նրանց համար առաջնային նշանակություն ունեն պարենամթերքի գները, այլ ոչ թե աբստրակտ ընդհանուր գնաճը: Այս տեսանկյունից պատկերը բավական անբարենպաստ է. պարենամթերքի գները միջինում աճել են. առաջին եռամսյակում՝ 2.8%-ով, երկրորդում՝ 5.7%-ով: Հաշվի առնենք, որ կենսաթոշակի միջին չափի աճ ընթացիկ տարում չի նախատեսվում: Աշխատավարձերի մասով նույնպես, նույնիսկ պաշտոնական տվյալներով, աճն աննշան է: Բացի այդ՝ հարց է, արդյո՞ք ցածր վարձատրվող աշխատողների աշխատավարձը բարձրացել է:

 

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
Ամենաշատ