News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ԱԳՆ-ն դատապարտել է Հորդանան գետի Արեւմտյան ափին բռնությունը եւ Իսրայելին ու պաղեստինցիների կոչ է արել չխզել կապերը: Այս մասինն ասված է ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կողմերին կոչ ենք անում ներդրում ունենալ լարվածության թուլացման գործում եւ խոսք չտալ նրանց, ովքեր բռնության կոչ են անում կամ համաձայնում են դրա հետ»,- ընդգծել է Գերմանիայի ԱԳՆ-ն:

Հայտարարության մեջ նշվում է, որ հարկավոր է չխզել երկխոսությունը եւ խնդրին լուծում գտնել, որը, Տաճարի լեռան վրա ստատուս-քվոյի ապահովման պայմաններում, կբավարարի բոլոր կողմերի անվտանգության պահանջներին եւ հաշվի կառնի երեք կրոնների համար սուրբ վայրերի նշանակությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ