Կիեւի շրջանային դատարանն ազատ է արձակել Femen-ի ակտիվիստուհի Անժելինա Դիաշին, որը մերկացրել էր կուրծքն ու փորձել խափանել Բելառուսի եւ Ուկրաինայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը:
Դատարանը նրան պարտավորեցրել է հանձնել արտասահմանյան անձնագիրը: Այս մասին Facebook-ում գրել է նրա փաստաբան Յարոսլավ Յացենկոն: