News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրիտանացի ճանապարհորդ Փեն Հեդոուն մտադիր է ուշադրություն գրավել կլիմայի փոփոխությունների եւ Արկտիկայում սառույցի հալչելու խնդիրների վրա: Այս նպատակով նա մինչեւ Հյուսիսային բեւեռ ճանապարհը կանցնի զբոսանավով, հայտնում է Sunday Times պարբերականը:

Հեդոուն հռչակվել է, երբ 2003 թվականին Հյուսիսային բեւեռը միայնակ է նվաճել: Նրա արշավը 850 ժամ է տեւել (մոտ 2 ամիս), որից 30-50 ժամը ճանապարհորդն անցկացրել է  ջրում՝ լողալով ացնելով արկտիկական սառույցների ճեղքերի միջով:

«ՌԻԱ Նովոստի»-ն նշում է, որ նոր արշավին 9 մարդ կմասնակցի: Թիմը ճանապարհ կընկնի 2 զբոսանավով: Ալյասկայի Նոմ քաղաքից մինչեւ Հյուսիսային բեւեռ երթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 5,6 հազար կիլոմետրից ավելի: Հետազոտողները հույս ունեն բեւեռ հասնել օգոստոսի կեսին-սեպտեմբերի սկզբին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ