News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գեւորգ Սաֆարյանը պահվում է բավարար պայմաններով ապահովված առանձին խցում, մնացյալ դատապարտյալներից և կալանավորված անձանցից մեկուսի: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:

Տարածված հաղորդագրության մեջ ասվում է.

«Հուլիսի 22-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Գևորգ Սաֆարյանի պաշտպանը hraparak.am կայքին հայտնել է, թե իր պաշտպանյալի պատժախցում մնալու ժամկետը լրացել է, սակայն վերջինս շարունակում է այնտեղ պահվել:

Սույն հայտարարության կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Գ. Սաֆարյանի` պատժախցում մնալու ժամկետը լրացել է հուլիսի 21-ին. վերջինս դուրս է բերվել պատժախցից: Օրենսդրությամբ սահմանված կարգով Գ. Սաֆարյանը տեղաբաշխվել է համապատասխան խուց, ուր տեղափոխվելուց հրաժարվել է:

Գ. Սաֆարյանը հրաժարվել է նաև այլ խցեր տեղափոխվել` պատճառաբանելով, թե նշված խցերում պահվող բոլոր անձանց հետ խնդիրներ ունի:

Գ. Սաֆարյանը պահվում է բավարար պայմաններով ապահովված առանձին խցում, մնացյալ դատապարտյալներից և կալանավորված անձանցից մեկուսի:

Հուլիսի 24-ին «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի վարչակազմի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով վերջինիս տեղաբաշխման հարցը լուծելու նպատակով Գ. Սաֆարյանին ևս մեկ անգամ առաջարկվել է տեղափոխվել իր ներկա կամ նախկին մասնաշենքի խցերից որևէ մեկը` բնականաբար հաշվի առնելով նրա համատեղելիությունն այլ անձանց հետ, ինչին Գ. Սաֆարյանը համաձայնել է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գեւորգ Սաֆարյանի պաշտպանները հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ նրան սպառնում է խոստացված հաշվեհարդար քրեական տարրերի կողմից: Բացի այդ, հայտարարություն էր տարածել նաեւ ինքը՝ Գեւորգ Սաֆարյանը, որտեղ նշել էր, որ այն խուցը, որտեղ ուզում են իրեն տեղափոխել, կալանավորների մեջ կան մարդիկ, որոնք շատ նման են այն մարդկանց, ովքեր իր հասցեին հնչեցրել են սպառնալիքներ: Բացի այդ, այժմ նա գտնվում է կիսանկուղային խցում, առանց արեւի ուղիղ ճառագայթների, մշտապես առկա է բարձր խոնավություն, մշտապես առկա է գարշահոտություն եւ կոյուղու հետ առկա խնդիրների պատճառով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ