News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռազմական գործողությունները կարող են միայն աղետալի հետեւանքների հանգեցնել Կորեական թերակղզում, հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը, կոչ անելով շահագրգիռ կողմերին հրաժարվել քայլերից, որոնք լարում են իրավիճակը Կորեական թերակղզում, հայտնում է «Սինհուան»։

Մեկնաբանելով ԱՄՆ ԶՈՒ շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդի հայտարարությունը՝ ԿԺԴՀ-ի դեմ ռազմական քայլեր ձեռնարկելու հնարավորության մասին, Լու Կանը նշեց, որ ռազմական ուժի կիրառումը չի օգնի կարգավորել տարաձայնությունները ու չպետք է Կորեական թերակղզու խնդրի կարգավորման տարբերակ լինի։

Չինացի դիվանագետի խոսքով, վերջերս Չինաստանի ու Ռուսաստանի ԱԳՆ-երը հրապարակել են համատեղ հայտարարություն Կորեական թերակղզու իրավիճակի մասին, որտեղ  համատեղ նախաձեռնություն են առաջարկել՝ Կորեական թերակղզու խնդրի կարգավորման համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ