News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր՝ հուլիսի 24-ին, տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Սեւան» ազգային պարկի բարեփոխումների ընթացքը:

Կառավարության ղեկավարին զեկուցվել է կառավարման, հողօգտագործման, բնապահպանական, քաղաքաշինական ոլորտներում գույքագրված խնդիրների լուծման եւ հանգստյան գոտու զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Ներկայացվել է նաեւ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը:

Ընդգծելով ավելի արագ եւ կարճ ժամկետում աշխատանքները կազմակերպելու անհրաժեշտությունը՝ Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել գործընթացը եւ հետեւողական լինել տրվող հանձնարարականների կատարման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ